Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը խոսել է 2023 թվականի աշխարհի առաջնության եզրափակչից հետո ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյի համբույրի հետ կապված սկանդալային իրավիճակի մասին։
«Ինքնաթիռում լավ մթնոլորտ էր: Այո, որոշակի լարվածություն կար, և ես հենց սկզբից գիտեի, որ սխալվում եմ։ Երբ վերադառնում էինք Իսպանիա, ես հստակ տեսա Ջեննիին, տեսա նրա արձագանքը։ Որքան գիտեմ, հոգեբանի հետ զրույցում նա ասել էր, որ տեղի ունեցածը ոչինչ չի նշանակում, պարզապես ընկերների միջև կատակի նման մի բան է։ Հետո նա խեղաթյուրել է կատարվածի իր վարկածը»,- Ռուբիալեսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։