Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոն շարունակում է մեղադրվել անչափահասի մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութ տարածելու գործով, հայտնում է իսպանական AS առցանց հրատարակությունը։ Լաս Պալմասի նահանգային դատարանը մերժել է ֆուտբոլիստի բողոքը։
Նշվում է, որ պաշտպանին հասանելի է եղել տեսագրությունը և այն ցույց է տվել երրորդ կողմին՝ երկու աղջիկներից մեկի ընկերոջը, որոնց թաքուն նկարահանել են իր թիմակիցները։
21-ամյա Ասենսիոն այս մրցաշրջանում 31 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել մեկ գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 7,5 միլիոն եվրո: