Գերմանական սպորտային Adidas ապրանքանիշը այսօր՝ փետրվարի 10-ին պաշտոնապես ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչի համար նախատեսված գնդակը:
«Ստեղծված է Մյունխենի համար, ստեղծված Չեմպիոնների լիգայի եզրափակիչի համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Made for Munich, made for the #UCLfinal 🥰
Introducing the UEFA Champions League Final Pro Match Ball… 🏆✨@adidasfootball | #TheStarOfTheGame pic.twitter.com/YwEHVioILO
— UEFA Champions League (@ChampionsLeague) February 10, 2025
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 11-ին և 12-ին։
Մրցաշարի եզրափակիչը կկայանա 2025 թվականի մայիսի 31-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Արենա Մյունխեն» մարզադաշտում։