Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «արքայական» ակումբից։ Այս մասին հաղորդվում է Todofichaes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։ Նշվում է, որ «Ռեալը» կարող է համաձայնել վաճառել խաղացողին, եթե նրա համար առաջարկեն մոտ 80 միլիոն եվրո։
25-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը:
Ընթացիկ մրցաշրջանում Չուամենին «Ռեալի» կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացին մադրիդյան գրանդի գույները պաշտպանում է 2022 թվականի ամառանից։