Լոնդոնի «Արսենալի», «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Տիերի Անրին նշել է երկու խաղացողի, որոնց հետ կցանկանար խաղալ նույն թիմի կազմում։
«Ո՞ւմ հետ կցանկանայի խաղալ նույն թիմում. Դրոգբայի և Անելկայի հետ: Ես կցանկանայի խաղալ Անելկայի հետ «Արսենալում»։ Օրերս տեսա Դրոգբային և ասացի. պատկերացրու, եթե մենք միասին խաղայինք: Նա չէր սիրում լքել տուգանային հարապարակը, բայց ես ավելի շարժուն էի, վազում էի ամբողջ դաշտով մեկ։ Դա հիանալի կլիներ։ Ափոսոսում եմ, որ չեմ կարողացել խաղալ նրանց հետ»,- Sky Sports-ի հետ զրույցում ասել է Անրին:
Ընդհանուր առմամբ, Անրին Պրեմիեր լիգայի 258 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 175 գոլի և 74 գոլային փոխանցման հեղինակ։