Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը և իսպանացի կիսապաշտպան Մարկոս Ասենսիոն իրենց նորամուտը նշեցին Բիրմինգհեմի «Ասթոն Վիլլայի» կազմում Անգլիայի գավաթի 32-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում։ Երկու ֆուտբոլիստներն էլ խաղադաշտ են դուրս եկել 67-րդ րոպեին։
Թիմերը խաղացել են Բիրմինգհեմի «Վիլլա Պարկում»: Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով։ Հանդիպման հաշիվը երկրորդ րոպեին բացել է «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեյքոբ Ռեմսին։ 65-րդ րոպեին Մորգան Ռոջերսը կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ 90+1 րոպեին գոլի հեղինակ է դարձել «Տոտենհեմի» հարձակվող Մատիս Թելը։
Հիշեցնենք, որ Ռեշֆորդը «Ասթոն Վիլա» է տեղափոխվել վարձավճարով «Մանչեսթեր Յունայթեդից», իսկ Ասենսիոն՝ ՊՍԺ-ից: