Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը մկանային վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում:
Շաբաթ օրը կայացած հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ Վասկեսը փոխարինվել է 81-րդ րոպեին։
Ինչպես հաղորդում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը, իսպանացու մոտ ախտորոշվել է ձախ ազդրի վնասվածք։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 33-ամյա կիսապաշտպանը բաց կթողնի երկու-երեք շաբաթ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա հանդիպումը, որը կկայանա երեքշաբթի՝ փետրվարի 11-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Վասկեսը 30 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։