«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է խաղադաշտ վերադառնալ սպասվածից շուտ։
Diario Sport-ի տեղեկություններով՝ նա վերականգնվում է արագացված տեմպերով, արդեն մարզվում է ակումբի դարպասապահների մարզչի հետ և աշխատում է խաղադաշտում:
Տեր Շտեգենը տեղեկացրել է թիմի մարզչական շտաբին, որ պլանավորում է վերադառնալ մայիսին՝ մասնակցելու Լա Լիգայի վերջին հինգ խաղերին, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի հնարավոր կիսաեզրափակչին:
Միևնույն ժամանակ, թիմի երկրորդ դարպասապահ Ինյակի Պենյան, որը զիջել է մրցակցությունը Վոյցեխ Շչեսնիին, կարող է լքել ակումբը: