Մարտին պետք է կայանա «Մանչեսթեր Սիթիի» դեմ 115 ֆինանսական խախտումների գործով դատավճիռը։
Եթե ակումբը մեղավոր ճանաչվի, ապա ոչ միայն անգլիական, այլև եվրոպական թիմերը կարող են պահանջել ֆինանսական փոխհատուցում՝ ապացուցելով, որ խախտումներն իրենց վնաս են հասցրել։
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, հնարավոր պատժամիջոցների թվում քննարկվում է նաև տրանսֆերային արգելքը, սակայն ակումբի իրավաբանները վստահ են, որ լուրջ պատժից կկարողանան խուսափել։
Այս ֆոնին «Սիթիի» ակտիվությունը ձմեռային տրանսֆերային շուկայում որոշ փորձագետներ դիտարկում են որպես նշան, որ ակումբն արդեն զգում է իր ապահովությունը խիստ պատժից։