«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռիկո Լյուիսը խոսել է «Քաղաքաբնակների» կազմում Աբդուկոդիր Խուսանովի դեբյուտային գոլի մասին, որը նա խփեց Անգլիայի գավաթի խաղարկության «Լեյտոնի» դեմ հանդիպմանը (1-2):
«Ուրախ եմ, որ գոլը գրանցեցին Խուսանովի հաշվին։ Նա վերադարձավ թիմի կազմ դժվար մեկնարկից հետո: Ինչպես այսօր տեսաք, Խուսանովն իսկապես լավն էր։ Նա լավ էր վերահսկում գնդակը և լավ էր արձագանքում հեռահար հարվածներին: Ես կհամարեմ, որ ես նրան գոլային փոխանցում եմ կատարել։ Ես պարզապես ուրախ եմ նրա համար»,- Լյուիսի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։