Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Լա լիգայի 23-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք հանդիպման մասին։
«Հիանալի, միևնույն ժամանակ շատ կարևոր հանդիպում է լինելու: Առաջին անգամն է, որ կխաղամ այս դերբիում: Ցանկանում եմ օգնել թիմին և հուսով եմ, որ կհաղթենք: Ես միշտ ձգտում եմ խաղալ հաղթելու համար։ Սա շատ կարևոր խաղ է մեզ և մեր բոլոր երկրպագուների համար։ Նպատակը միշտ նույնն է՝ հաղթել։ Ավելին, մենք մոտ ենք մրցաշարային աղյուսակում։ Մենք պետք է հաղթենք, և ամեն ինչ կանենք դրան հասնելու համար»,- Մբապեի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 8-ին «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեուում» կընդունի «Ատլետիկոյին», խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։