«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին Լա լիգայի 23-րդ տուրի «Սևիլյայի» դեմ հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ հարցրել են, թե արդյոք պատրաստվում է դիտել Մադրիդի «Ռեալի» և Մադրիդի «Ատլետիկոյի» միջև կայանալիք հանդիպումը։
«Նախ կնայեմ «Բարսելոնա Բ»-ի խաղը, հետո կգնանք ընթրելու, իսկ հետո «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը: Բայց մենք ավելի շատ կենտրոնացած ենք մեր վրա։ Հանդիպումն ինքնին հետաքրքիր է լինելու, քանի որ այն թիմերը, որոնք կխաղան, Եվրոպայի լավագույններից են։ Ես ուզում եմ տեսնել դա,- ասել է Ֆլիկը:
«Ռեալ Մադրիդ» — «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 8-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։
«Սևիլյա» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 9-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։