«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Գավին ապաքինվել է 22-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (1:0) գլխի ստացած վնասվածքից, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 20-ամյա խաղացողը հաղթահարել է ուղեղի ցնցումը և վերադարձել է թիմի մարզումներին։ Նշվում է, որ կիսապաշտպանը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ կիրակի՝ փետրվարի 9-ին կայանալիք Իսպանիայի առաջնության «Սևիլիայի» դեմ խաղում։
Ընթացիկ մրցաշրջանում Գավին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։