«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է, որ ակումբը երկարաձգի Ֆրենկի դե Յոնգի պայմանագիրը։ Գերմանացի մասնագետը նրան համարում է աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը և համոզված է, որ նրա հեռացումը կթուլացնի թիմը։
Չնայած նրան, որ «Բարսելոնան» դեռևս անցած տարի նոր պայմանագիր է առաջարկել դե Յոնգին, նա չի տվել իր վերջնական պատասխանը, բայց շարունակում է կապ պահել ակումբի հետ։ Ֆլիկի վստահությունը կարող է կարևոր դեր խաղալ բանակցությունների ընթացքում։
Նիդեռլանդցի կիսապաշտպանը խաղում է «Բարսելոնայում» 2019-ից, իսկ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։