Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվեց «Գրոյթեր Ֆյուրթին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1։
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Հայ հարձակվողն իր առաջին գոլը խփեց ակումբ վերադառնալուց հետո։
Տանտերերի կազմում գոլ խփեցին Ջոմեյն Էլայ Կոնսբրուխն ու Դենիս Սրբենին։
Ադամյանը «Յան Ռեգենսբուրգում» հանդես է գալիս վարձակալական հիմունքներով։ Վերջինիս տրանսֆերային իրավունքները պատկանում են «Քյոլնին»։
Ադամյանի գոլը
Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո՝