«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի որդին՝ Տիագո Մեսսին, MLS-ի մինչև 13 տարեկանների գավաթի խաղարկության «Ատլանտայի» դեմ խաղում 11 գոլ է խփել՝ օգնելով իր թիմին հաղթանակ տանել 12-0 հաշվով, հայտնում է Marca-ն։
Մեսսիի 12-ամյա որդին հանդես է գալիս «Ինտեր Մայամիի» Մ13 թիմում։
Լիոնել Մեսսին ամերիկյան թիմում հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։
Այս ընթացքում նա դարձել է 34 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։