Ֆրանսիական ՊՍԺ-ն լավատեսորեն է տրամադրված թիմի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունների հարցում։ Այս մասին հայտնում է RMC Sport հրատարակությունը։
Ըստ աղբյուրի՝ փարիզյան ղեկավարությունը պարբերաբար շփվում է խաղացողի ներկայացուցիչների հետ՝ պայմանագրի երկարաձգման հետ կապված, որը լրանում է 2026 թվականին։ Ակումբը ցանկանում է պահել իտալացուն, իսկ ինքը՝ Դոնարուման, ցանկանում է մնալ Փարիզում։
Հիշեցնենք, որ իտալացի դարպասապահը ՊՍԺ-ին միացել է ազատ գործակալի կարգավիճակով 2021 թվականի ամռանը՝ հեռանալով «Միլանից»: Այս մրցաշրջանում Ջանլուիջին բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում և բաց թողել 23 գնդակ։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը Դոնարումայի շուկայական արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։