Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթիի» ձեռքբերումների մասին հարցին։
««Սիթին» խաղացողներ է գնել, իսկ «Ռեալը»՝ ոչ: Ես չեմ ուզում մեկնաբանել սա: Հիմա մենք պետք է կենտրոնանանք այլ բաների վրա»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ:
Ձմեռային նորեկների վրա «քաղաքայինները» ծախսել են ավելի քան 200 միլիոն եվրո։ Խեպ Գվարդիոլայի թիմին միացան Օմար Մարմուշը, Աբդուկոդիր Խուսանովը, Նիկո Գոնսալեսը, Վիտոր Ռեիսը և Ջումա Բան: Մադրիդի «Ռեալը» ոչ մի խաղացողի չի գնել՝ չնայած վնասվածքների մշտական խնդիրներին։
Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի առաջին փուլում կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Հանդիպումները կկայանան փետրվարի 11-ին և 19-ին։