«Ֆիորենտինայի» իտալացի հարձակվող Ռիկարդո Սոտիլը կարիերան կշարունակի «Միլանում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ռոսոներիները» 25-ամյա կիսապաշտպանին վարձակալել են «Ֆիորենտինայից»՝ գնելու հնարավորությամբ: Սոտիլն իր նոր ակումբում ստացել է 99 համարի մարզաշապիկը։ Ավելի վաղ հաղորդվում էր , որ «Միլանը» իրավունք կունենա գնելու ֆուտբոլիստին 10 միլիոն եվրոյով։
Բացի Սոտիլից «ռոսոներիները» վարձակալել են նաև «Մոնցայի» 20-ամյա իտալացի կիսապաշտպան Կևին Ձերոլիին։
Պայմանագիր նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։