«Միլանի» իտալացի պաշտպան Դավիդե Կալաբրիան կարիերան կշարունակի «Բոլոնիայում»։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
28-ամյա խղացողը «Բոլոնիային» է միացել վարձակալական հիմունքներով՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Կալաբրիան «Միլանում» հանդես է գալիս 2015 թվականից, մինչ այս նա «ռոսոներիի» կազմում անցկացրել 272 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ: