«Ֆեյենորդի» և Մեքսիկայի հավաքականի հարձակվող Սանտյագո Խիմենեսը կարիերան կշարունակի «Միլանում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մեքսիկացի ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը: Խաղացողը հանդես կգա յոթ համարի ներքո։
Ինսայդերների տվյալներով՝ տրանսֆերը կազմել է ավելի քան 35 միլիոն եվրո՝ հաշվի առնելով բոնուսները։
Ընթացիկ մրցաշրջանում Խիմենեսը «Ֆեյենորդի» կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրում Խիմենեսը դուբլի հեղինակ դարձավ «Բավարիայի» դեմ խաղում (3:0):
Մեքսիկայի հավաքականի կազմում 23-ամյա հարձակվողը անցկացրել է 32 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։