Լա Լիգայի հերթական տուրի՝ «Ալավեսի» դեմ հանդիպման սկզբում «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին, փորձելով գլխով հասնել գնդակին, բախվել է «Ալավեսի» խաղացող Տոմաս Կոնեչնիի գլխին։ Ֆուտբոլիստները բժշկական օգնություն են ստացել:
Կոնեչնիին դաշտից տարել են էլեկտրական մեքենայով` պարանոցը կապված:
Գավին պատրաստ էր շարունակել հանդիպումը, սակայն «Բարսայի» բժշկական շտաբը թույլ չտվեց նրան վերադառնալ խաղադաշտ: Ֆուտբոլիստը փոխարինվել է 14-րդ րոպեին:
Movistar-ի տեսախցիկները ֆիքսել են Գավիի և թիմի բժշկի զրույցը, որը խաղացողին մի քանի հարց է տվել՝ պատկերացում կազմելու նրա վիճակի մասին:
Նախ, Ռիկար Պրունան հարցրել է. «Ի՞նչ օր է այսօր»: Գավին պատասխանել է. «Ես գաղափար չունեմ, ##### (անիծյալ):
Դրանից հետո բժիշկը մեկ այլ հարց է տվել. «Ժամը քանի՞սն է: Կարո՞ղ եք ասել, թե ժամը քանիսին է սկսվել հանդիպումը»: Կիսապաշտպանն անմիջապես պատասխանել է. «Ժամը երկուսին»:
Գավիի առաջին պատասխանը դուր չի եկել բժշկին և նա որոշել է, որ խաղացողը պետք է փոխարինվի։ Կիսապաշտպանն առարկել է, մինչև թիմի ավագ Ռաֆինյա Դիասը նրան ասել է. «Լսիր ինձ, դու գլխով հարվածել ես, եղբայր»։
Ակումբի բժիշկն իր դիտարկումներով կիսվել է Հանս-Դիտեր Ֆլիկի հետ. «Դա շոկ է»: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը Գավիին համոզել է հեռանալ խաղադաշտից՝ ասելով. «Մենք պետք է զգույշ լինենք»։
Պաշտպան Ռոնալդ Արաուխոն 20-ամյա ֆուտբոլիստին նույնպես խորհուրդ է տվել հոգ տանել իր մասին. «Այսօր մենք ոչինչ չենք շահելու»: