«Սևիլիան» ծրագրում է ամռանը վերադառնալ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյան ձեռքբերման տարբերակին։ Այս մասին հայտնում է Euro-Football-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացիները հույս ունեն, որ ամռանը՝ Թիկնիզյանի գործող պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ կկարողանա համաձայնության գալ մոսկովյան ակումբի ղեկավարության հետ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ մայրաքաղաքային ակումբը պատրաստ է բաց թողնել 25-ամյա խաղացողին 6-7 միլիոն եվրոյի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում Նաիրը «երկաթուղայինների» կազմում անցկացրել է 23 խաղ՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։