«Լիվերպուլի» կիսապաշտպան Ստեֆան Բայչետիչը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Լաս Պալմասում»։
Այդ մասին հայտնում է իսպանական ակումբը։
Ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսում ֆուտբոլիստը հանդես է եկել «Զալցբուրգում», որտեղ բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում։
Մերսիսայդցիների կազմում նա իր նորամուտը նշել է 2022 թվականի ամռանը, անցկացրել է 22 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։