«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդից» կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոյին: Այս մասին հայտնում է The Daily Star-ը։
Կրիշտիանուն բրազիլացի հենակետային կիսապաշտպանի կողքին խաղացել է ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդում», այլև մինչ այդ՝ «Ռեալում»։ Ընդհանուր առմամբ նրանք միասին անցկացրել են 122 հանդիպում։
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» պատրաստ են վաճառել 32-ամյա բրազիլացուն 30 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։