Չարլի Մորգանը, ով նախկինում հայտնի էր որպես «Սուոնսի» ֆուտբոլային ակումբի բոլ-բոյ, այժմ դարձել է միլիոնատեր ձեռներեց: Նա, ում մի անգամ ոտքով հարվածել էր «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը, հիմնել է «Au Vodka» օղու բրենդը 2015 թվականին: Այսօր բիզնեսի արժեքը հասնում է 150 միլիոն ֆունտի, իսկ Մորգանի անձնական կարողությունը գնահատվում է 55 միլիոն ֆունտ:
Վերջերս Մորգանը որոշել է բացել իր ընկերության գլխամասային գրասենյակը Սուոնսիում: Գրասենյակի ինտերիերը զարդարված է սև և ոսկեգույն երանգներով՝ արտացոլելով բրենդի շքեղությունը:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Մորգանը հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ «Չելսիի» դեմ խաղում դանդաղեցրել էր գնդակի վերադարձը խաղադաշտ: Սա բարկացրել էր Ազարին, ով հարձակվել էր նրա վրա և հեռացվել խաղադաշտից: Սակայն տարիներ անց երկուսը հաշտվել են, և 2024 թվականին նույնիսկ միասին համտեսել են Մորգանի օղին: