«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Լեչեի» հետ թիմի դանիացի երիտասարդ պաշտպան Պատրիկ Դորգուի տեղափոխության վերաբերյալ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ կողմերի միջև արդեն բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել․ տեղափոխության բոլոր կետերը կհստակեցվեն առաջիկա 24 ժամերի ընթացքում։ «Կարմիր սատանաները» 20-ամյա խաղացողի համար կվճարեն 30 միլիոն եվրո՝ գումարած 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա խաղացողը Ա Սերիայում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։