Իտալական «Լեչեյի» նախկին հարձակվող Խավիեր Չևանտոնը հայտարարել է, որ կվճարի համանուն քաղաքի բուժաշխատողների աշխատավարձերը, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Այնտեղ բավական բարդ իրավիճակ է: Գիտեմ որ, բժիշկների մի մասը աշխատավարձ չի ստանում: Նրանք իրական հերոսներ են և պետք է վարձատրվեն իրենց անձնազոհության համար:
Պատրաստ եմ օգնել իշխանություններին և վժարել բուժաշխատողների աշխատավարձերը (մինչև օգոստոսի ավարտը): Արդեն խոսել եմ Լեչեյի մարզպետի հետ և նա հավանություն է տվել իմ այս գաղաբարին:
Լեչեն յուրահատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում և ես չեմ պատրաստվում անտարբեր մնալ այս դժվարին օրերին»,- ասել է ուրուգվայցի հարձակվողը:

Հիշեցնենք, որ Չևանտոնը 6 մրցաշրջան է անցկացրել «Լեչեյի» կազմում: Հավելենք, որ Լեչեյի բնակչությունը կազմում է 94. 000 մարդ: