«Բարսելոնայի» 21-ամյա իսպանացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով մեկ խաղում չորս գոլային դրվագի է մասնակցել «Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչից հետո։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 21-րդ տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպմանը ֆուտբոլիստը դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Կրկիչը աչքի է ընկել 2008 թվականի մարտի 23-ին Լա Լիգայի 29-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ խաղում (4-1), որտեղ նույնպես խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Նա այդ ժամանակ 17 տարեկան էր։