Կատալոնական «Բարսելոնան» Լա Լիգայի 21-րդ տուրում 7-1 հաշվով ջախջախեց հետնապահներից մեկին՝ «Վալենսիային»։
Դուբլ ձևակերպեց Ֆերմին Լոպեսը, մեկական անգամ աչքի ընկան Ֆրենկի դե Յոնգը, Ֆերան Տորեսը, Ռաֆինյան և Ռոբերտ Լևանդովսկին։ Եվս մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց Սեսար Տարեգան։ «Վալենսիայի» կազմում հեղինակության գոլը խփեց Ուգո Դուրոն։
Կատալոնական թիմն այս մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ գերազանցել է 100 (101) գոլի շեմը: Դրան հասնելու համար «Բարսելոնայից» պահանջվեց 32 հանդիպում:
Միայն Հելենիո Հերերայի թիմը 100 գոլ է գրանցել ավելի արագ՝ 31 հանդիպում 1958/1959 մրցաշրջանում։