«Լիվերպուլը» Անգլիայի առաջնության 2024/2025 մրցաշրջանի 23-րդ տուրի` «Իպսվիչ Թաունի» դեմ խաղում (4:1) ակումբային հաճախումների նոր ռեկորդ է սահմանել Անգլիայի առաջնությունում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում կայացած խաղին ներկա է եղել 60,420 հանդիսական։
Հիշեցնենք, որ բոլոր մրցաշարերում «Լիվերպուլի» հանդիպումների հաճախելիության ռեկորդը կազմում է 61, 905 մարդ, որը գրանցվել է Անգլիայի գավաթի 1951/1952 խաղարկության հինգերորդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում։
«Լիվերպուլը» այս մրցաշրջանում գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Սլոթի թիմը 22 խաղից հետո ունի 53 միավոր։