«Ինտեր Մայամիի» համասեփականատեր և «Ռեալի», ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Դևիդ Բեքհեմը հայտնել է, որ խոսել է ամերիկյան թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալուց հետո արգենտինացու ծրագրերի մասին։
«Ես կցանկանայի, որ Մեսսին կարիերան ավարտելուց հետո ապրեր Մայամիում, բայց Լեոն ինձ ասաց, որ մտածում է միայն «Կամպ Նոուի» մոտ ապրելու մասին: Չկա խաղացող, ով սիրում է «Բարսելոնան» այնպես, ինչպես նա: Դուք կարող եք տեսնել «Բարսայի» տարբերանշանը նրա ոտքի և նույնիսկ ջրի շշի վրա», — Բեքհեմի խոսքերը մեջբերել է Barca Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամիին» է միացել 2023 թվականի հուլիսին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։