Եթե նայենք երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակին, ապա «Մագդեբուրգն» այս պահին առաջին տեղում է։
Զարմանալին այն է, որ այս թիմն այս մրցաշրջանում դեռ սեփական հարկի տակ չի հաղթել։ «Մագդեբուրգն» իր 32 միավորից 25-ը վաստակել է հյուրընկալվելիս։
Տանը թիմը գրանցել է 7 ոչ-ոքի և երկու պարտություն։ Սա զարմանալի իրավիճակ է ֆուտբոլի համար, քանի որ թիմերը տանը սովորաբար ավելի լավ են հանդես գալիս:
Արտագնա հանդիպումներում պատկերը լրիվ հակառակ է՝ ութ հաղթանակ, մեկ ոչ-ոքի և մեկ պարտություն։
Համաշխարհային ֆուտբոլը երբեք չի տեսել, որ թիմը չեմպիոն դառնա առանց սեփական հարկի տակ հաղթելու, ուստի «Մագդեբուրգն» ունի պատմություն կերտելու բոլոր հնարավորությունները: