Ռաջա Նաինգոլանն իր նոր ակումբի կազմում իր առաջին հանդիպմանն անսովոր գոլի հեղինակ է դարձել:
«Ինտերի» և «Ռոմայի» նախկին կիսապաշտպանն այս շաբաթ միացավ բելգիական երկրորդ լիգայի «Լոկերեն» ակումբին: Երեկ նա իր նորամուտը նշեց թիմի կազմում։ 70-րդ րոպեին ֆուտբոլիստը անկյունայինից ուղիղ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը (1-1)։