«Ֆիորենտինայի» պաշտպան Մայքլ Կայոդեն վարձավճարով տեղափոխվել է «Բրենտֆորդ», հայտնում է անգլիական ակումբի կայքը։
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը և ներառում է ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ:
20-ամյա իտալացին «Ֆիորենտինայի» կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 49 հանդիպում, դարձել 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։