Հոլանդացի հայտնի մասնագետ Լուի վան Գալը, որը պայքարում է քաղցկեղի դեմ, պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատկերացնո՞ւմ է Դորտմունդի «Բորուսիան» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գլխավորելու հնարավորությունը:
«Ոչ, ինձ համար դա աներևակայելի է։ Ես կդիտարկեի միայն ազգային հավաքականի մարզչի պաշտոնը»,- վան Գալի խոսքերն է մեջբերում Sky Germany-ն։
Հիշեցնենք, որ 72-ամյա մասնագետը նախկինում աշխատել է Գերմանիայում, որտեղ գլխավորել է Մյունխենի «Բավարիան»։ Վան Գալը ղեկավարել է ակումբը 2009-ից 2011 թվականներին։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ «Բավարիան» բոլոր մրցաշարերում անցկացրել է 96 հանդիպում՝ հաղթելով 59 անգամ, 18 անգամ ոչ-ոքի խաղացել, 19 անգամ պարտվել է։
Հունվարի 22-ին Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնանկ է արել Նուրի Շահինին, որը մինչ այդ զբաղեցնում էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։