Եգիպտացի հարձակվող Օմար Մարմուշը «Մանչեսթեր Սիթիում» հանդես կգա 7 համարի մարզաշապիկով։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Այսօր՝ հունվարի 23-ին, հայտարարվեց գերմանական Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» նրա տեղափոխության մասին։ Եգիպտացին պայմանագիր է կնքել, որը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։
Gերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Օմար Մարմուշը «Այնտրախտի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև վեց խաղի է մասնակցել Եվրոպա լիգայում, որոնցում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: