Վերջին օրերին մամուլում լուրեր են պտտվում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեխանդրո Գարնաչոն կարիերան «Չելսիում» կամ «Նապոլիում» շարունակելու տարբերակ ունի:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, 20-ամյա արգենտինացի ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է «Նապոլիի» հետ անձնական պայմանագրի պայմանները։
Գարնաչոն այժմ սպասում է ակումբների՝ տրանսֆերի շուրջ համաձայնությանը։ Չի բացառվում՝ տրանսֆերային գործարքում կարող է ներառվել նաև Վիկտոր Օսիմհենը։
2024/2025 մրցաշրջանում Ալեխանդրո Գարնաչոն անցկացրել է 32 հանդիպում, որոնցում խփել է ութ գոլ և կատարել հինգ արդյունավետ փոխանցում։