Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին դարպասապահ Կեյլոր Նավասը կես տարի է՝ առանց ակումբի է, սակայն շուտով կվերադառնա ակտիվ խաղային կարիերային։ Այս մասին հայտնում է Daiario Ole-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կոստառիկացի դարպասապահին մեկ քայլ է բաժանում արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբի ֆուտբոլիստ դառնալուց։
Կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի բոլոր մանրամասները։ Գործարքն ավարտին հասցնելու համար 38-ամյա նավասին մնում է միայն բուժզննում անցնել։
Հիշեցնենք, որ ամռանը Կեյլոր Նավասը մոտ էր «Մոնցա» տեղափոխվելուն, սակայն գործարքը ձախողվեց բժշկական անհաջող փորձաքննության պատճառով: