ՖԻՖԱ-ն հեռացրել է Պանամայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FPF) նախագահ Մանուել Արիեսին՝ երկրի հավաքականի ֆուտբոլիստին վիրավորելու համար: Այս մասին հաղորդում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հեռացման ժամկետը կազմում է վեց ամիս, որը կավարտվի 2025 թվականի հուլիսի 14-ին: Բացի դրանից, Մանուել Արիեսին տուգանել են գրեթե 11 հազար դոլարով:
Անցյալ տարվա մարտին կիսապաշտպան Մարթա Կոքսը քննադատել էր Պանամայի կանանց ֆուտբոլային լիգան: Դրանից հետո Պանամայի ֆեդերացիայի նախագահը հարցազրույցի ժամանակ նրան անվանել էր «գեր»:
Պանամայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ նշվում է, որ Մանուել Արիեսը հրապարակավ ներողություն է խնդրել մարզիկից և ընդունել, որ լուրջ սխալ է թույլ տվել: