Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն հայտարարել է, որ ռասիստական վիրավորանքներ է ստացել Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Խետաֆեի» հետ հանդիպման ժամանակ։
«Բլաուգրանաների» պաշտոնական կայքը հանդես է եկել հայտարարությամբ․
«Ալեխանդրո Բալդեն «Խետաֆեի» հետ խաղի ժամանակ ենթարկվեց ռասիստական վիրավորանքների, ինչը հարուցեց լայն վրդովմունք։
Բալդեն, ով այս միջադեպի զոհն էր, խաղից հետո նշեց. «Ստացա մի շարք ռասիստական վիրավորանքներ։ Սա չպետք է այլևս տեղի ունենա։ Առաջին կեսում տեղեկացրի դատավորին, և ակտիվացվեց համապատասխան արձագանքման ընթացակարգը»։
Հանսի Ֆլիկը նույնպես անդրադարձավ կատարվածին՝ հայտարարելով. «Այս երևույթները տեղ չունեն մեր օրերում։ Նման մարդիկ պետք է մնան տանը, և բոլորս միասին պետք է պայքարենք դրա դեմ»։
Ակումբը լիովին աջակցում է Բալդեին և դատապարտում ռասիզմը՝ ընդգծելով, որ նման երևույթներն անընդունելի են»,- գրված է պաշտոնական կայքում։
There is no place for racism. We are 100% behind you, Balde. pic.twitter.com/9yRX2uUNjQ
— FC Barcelona (@FCBarcelona) January 18, 2025