Մոլդովայի հավաքականի և Նիդերլանդների «Հերենվենի» ֆուտբոլիստ Իոն Նիկոլաեսկուն քիչ էր մնում կորցներ աչքը՝ փորձելով մաքրել քիթը Նիդերլանդների Գավաթի խաղարկության ընթացքում:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Նիդերլանդների Գավաթի 1/8 եզրափակչի «Քվիկ Բոյզ» թիմի դեմ խաղի ժամանակ (2:3): Ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել հանդիպման 73-րդ րոպեին և երեք րոպե անց գոլի հեղինակ է դարձել:
Լրացուցիչ ժամանակում Նիկոլաեսկուն սկսել է մաքրել քիթը, ինչից հետո ճնշման պատճառով նրա աչքը սկսել է դուրս գալ ակնապնակից: Միջադեպի կադրերը հայտնվել են խաղի հեռարձակման մեջ: Ֆուտբոլիստը 105-րդ րոպեին լքել է դաշտը վնասվածքի պատճառով:
«Հերենվենը» պարտվել է հետխաղյա 11-մետրանոցներով (հիմնական ժամանակը՝ 2:2) և դուրս մնացել Նիդերլանդների Գավաթից: