«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը հումորային տեսանյութ է հրապարակել հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիրը մինչև 2034 թվականը երկարաձգելուց հետո։
Տեսանյութում 24-ամյա նորվեգացին նամակ է գրում Պրեմիեր լիգայի մյուս ակումբների պաշտպաններին։
«Հարգելի պաշտպաններ, ես շատ եմ մտածել մեր՝ միասին անցկացրած վերջին տարիների մասին։ Ինչպես ցանկացած հարաբերություն, մենք էլ ունեցանք մեր վերելքներն ու վայրէջքները: Սա լավ է: Մենք ունեցանք պայքար, բայց դուք ինձ դրդեցիք լինել իմ լավագույն տարբերակը:
Շատ խոսակցություններ էին պտտվում, որ ժամանակ առ ժամանակ դուք չէիք ցանկանում ինձ տեսնել ձեր կողքին։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք ենք միմյանց: Այսինքն՝ դուք ինձ ամբողջացնում եք։ Ես միայն ուզում եմ ասել՝ կներեք, բայց ես մնում եմ։
Էրլինգ»,- ասվում է տեսանյութում։
Պրեմիեր լիգայի 87 խաղում Հոլանդը խփել է 79 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։