Թուրքական «Բեշիքթաշը» հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերի հետ բանակցություններ սկսելու մասին։
«Մեր ընկերությունը բանակցություններ է սկսել Ուլե Գունար Սուլշերի հետ ֆուտբոլի առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնի համար»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նորվեգացի մասնագետի պայմանագիրը թուրքական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսը։
Հիշեցնենք, որ նորվեգացի մարզիչը 2021 թվականի նոյեմբերից առանց աշխատանքի է։ 51-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը նա գլխավորել է 2018 թվականի դեկտեմբերից։ Սուլշերը նախկինում աշխատել է նաև «Մոլդեում» և «Քարդիֆում»: