«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան արդեն Փարիզում է և շուտով բուժզննում կանցնի ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելուց առաջ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter)։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլիից» Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը կկազմի 70 միլիոն եվրո: Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված կլինի մինչև 2029 թվականը:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Խվիչա Կվարացխելիան անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Նա մեկ խաղ է անցկացրել նաև Իտալիայի գավաթի խաղարկությունում։
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 85 միլիոն եվրո։