«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը շուտով կմեկնի Ստամբուլ՝ պայմանագիր կնքելու «Բեշիքթաշի» հետ։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նախկինում թուրքական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր հոլանդացի Ջովանի վան Բրոնկհորստը։
Աղբյուրի համաձայն՝ նորվեգացի մասնագետի պայմանագիրը թուրքական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսը։
Հիշեցնենք, որ նորվեգացի մարզիչը 2021 թվականի նոյեմբերից առանց աշխատանքի է։ 51-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Նորվեգացին ՄՅՈՒ-ն գլխավորել է 2018 թվականի դեկտեմբերից։ Սուլշերը նախկինում աշխատել է «Մոլդեում» և «Քարդիֆում»: