«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում կրկին միավորներ կորցրեց՝ արտագնա ոչ-ոքի խաղալով «Բրենտֆորդի» հետ (2:2)։
Խաղից հետո տարօրինակ վարքով աչքի է ընկել «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Իսպանացի մասնագետը մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո բառացիորեն հարձակվել է թիմի դարպասապահ Շտեֆան Օրտեգայի վրա։
Սկզբում Պեպը սկսել է բղավել գերմանացի դարպասապահի վրա, իսկ ավելի ուշ գրկել ու աջակցել է նրան։ Հավանաբար, Գվարդիոլայի արձագանքը պայմանավորված էր «Բրենտֆորդի» երկրորդ գոլով, որի դրվագում Օրտեգան ոչ այնքան հաջող գործեց։
Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացած 21 տուրերից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակած 35 միավորով 6-րդն է։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․