«Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը, որն այժմ «Ռեդ Բուլ» ընկերության ֆուտբոլային օպերացիաների գլոբալ ղեկավարը, պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին:
«Ռեդ Բուլում» մարզիչ չեմ լինի, բայց չեմ կարող ասել, որ կյանքումս այլևս երբեք մարզիչ չեմ լինի»,- Կլոպի խոսքերը սոցիալական ցանցերում մեջբերում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն է եղել 2015-2024 թվականներին։ Անգլիական ակումբի հետ նա հաղթել է Չեմպիոնների լիգան, Պրեմիեր լիգան և այլ տիտղոսներ։ Հունվարի 1-ից Կլոպը կդառնա «Ռեդ Բուլի» ֆուտբոլային գործառնությունների համաշխարհային ղեկավարը։