Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում «Հոլշտեյնը» սեփական հարկի տակ 4-2 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։
Տանտերերի գոլերը խփեցին Շուտո Մաչինոն, Ֆիլ Հարիսը, Ալեքսանդր Բերնարդսոնը, ևս մեկ գոլ՝ Յան-Ֆիետե Արպը։ Հյուրերի կազմում գոլերը խփեցին Ջովանի Ռեյնան և Ջեյմի Բայնո-Գիտենսը։ Երկրորդ խաղակեսի 47-րդ րոպեին հանդիպման մրցավար Մարտին Պետերսենը որոշեց դադարեցնել հանդիպումը և թիմերին հանել խաղադաշտից՝ ուժեղ ծխի պատճառով, որն առաջացել էր երկրպագուների կողմից ճայթրուկների կիրառմամբ։ Հանդիպումը դադարեցվել է մոտ վեց րոպեով, որից հետո ֆուտբոլիստները վերադարձել են խաղադաշտ ու վերսկսել հանդիպումը։
Մրցաշարային աղյուսակը՝