Տեղեկություններ են հայտնվել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյա Դիասի առողջական վիճակի վերաբերյալ։
28-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել ավարտին հասցնել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության Մադրիդի «Ռեալի» դեմ եզրափակիչը (5:2) ոտքի ջղաձգության պատճառով։
Այնուամենայնիվ, ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների, Ռաֆինյան ներկայումս իրեն լավ է զգում և կկարողանա մասնակցել «Բետիսի» դեմ Լա լիգայի 20-րդ տուրի հանդիպմանը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
«Բարսելոնա» — «Բետիս» հանդիպումը կկայանա հունվարի 15-ին, ժամը 23:00-ին: